Կորոնավիրուսի պայքարը դժվար է. Human Rights Watch-ը ԱՄՆ-ին կոչ է արել մեղմել Իրանի պատժամիջոցները
 |armtimes.com|
18:30 - 06 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի պայքարը դժվար է. Human Rights Watch-ը ԱՄՆ-ին կոչ է արել մեղմել Իրանի պատժամիջոցները |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ-ի կողմից կիրառվող լայնածավալ տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Իրանի կառավարության կարողության վրա՝ կորոնավիրուսի ահագնացող համաճարակի հետեւանքներին արձագանքելու եւ ստեղծված իրավիճակի դեմ արդյունավետ պայքարելու համար: ԱՄՆ-ը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի պատժամիջոցները մեղմելու եւ պատժամիջոցներից ազատված լիցենզավորված արտադրանքների արտահանման ընդլայնման համար՝ ապահովելու համար համավարակի ժամանակ Իրանի հասանելիությունը հիմնական հումանիտար ռեսուրսներին:

Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, որով կազմակերպությունը ԱՄՆ-ին կոչ է արել մեղմել Իրանի դեմ  սահմանված պատժամիջոցները:

Քանի որ առանց այն էլ թույլ առողջապահական համակարգ ունեցող երկիրը հսկայական բեռի տակ է հայտնվել, ԱՄՆ-ի կողմից սահմանված լայնամասշտաբ տնտեսական պատժամիջոցները, որոնք անգամ միջազգային բանկային սահմանափակումների առաջ են կանգնեցրել երկիրը, կտրուկ սահմանափակել են երկիր մտնող հումանիտար օգնության կամ ապրանքների ներմուծման ֆինանսավորելու ունակությունը, ներառյալ դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները: Այս իրավիճակում Իրանի առողջապահական համակարգը չափազանց բարդ խնդրի առաջ է կանգնած կորոնավիրուսի դեմ պայքարում՝ կա բժշկական միջոցների խիստ սղություն:

Human Rights Watch-ի տնօրեն Քեննեթ Ռոթն իր հայտարարության մեջ նշել է, որ «բավականին վատ է այն, որ իրանցիներին կառավարությունը տխրեցնում է՝ հրաժարվելով լեփ-լեցուն բանտերից ազատել նույնիսկ ապօրինի ձերբակալված մարդկանց՝ չնայած կորոնավիրուսի սարսափեցնող վտանգին»:

«Թրամփի վարչակազմը է՛լ ավելի է խորացնում իրանցիների՝ առանց այն էլ առողջապահական համակարգի խարխլման պատճառով ստեղծված տառապանքը՝ նրանց զրկելով չափազանց անհրաժեշտ բժշկական ռեսուրսներին հասանելիությունից, իսկ այդ ամենի կարիքը նրանք շտապ ունեն, դրանք հարկավոր է բնակչությանը հասցնել հնարավորինս շուտ»,- ընդգծված է կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ:

2018 թվականից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետեւանքով երկրի ազգային դրամը զգալի արժեզրկվել է, այդ արժեզրկումն էլ հանգեցրել է խիստ սահմանափակումների իրանական ընկերությունների եւ հիվանդանոցների կողմից Իրանի տարածքից դուրս անհրաժեշտ դեղեր եւ բժշկական սարքավորումներ գնելու առումով: Իսկ այս պահին Իրանի բնակիչների համար արտեկրից սպասվող բուժօգնությունն ու բուժպարագաները կրիտիկական նշանակություն ունեն:

Ավելին, ըստ իրավապաշտպան կազմակերպության, ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուղղակիորեն ազդել են իրանցի ընտանիքների գնողունակության վրա ՝ նպաստելով վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 30 տոկոս գնաճին:

Ավելին կարդացեք Armtimes.com-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել