tert.am: Իտալիայից Մեղրի վերադարձած քաղաքացու կնոջ թեստի պատասխանը բացասական է եղել, թեստավորվել են նաև նրա ծնողները: Այս մասին այսօր ասաց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը:
«Մեղրիի բնակիչը Հայաստան է վերադարձել մարտի 10-ին, որքանով ես տեղյակ եմ, օդանավակայանում ջերմաչափում է անցել: Ամուսիններ են եղել, ամուսնական ճամփորդության էին մեկնել, Մեղրի են վերադարձել մարտի 12-ին:
Մարտի 14-ի երեկոյան ջերմություն է ունեցել, «Շտապօգնության» ծառայությանն է դիմել, որից հետո կնոջ հետ տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն»,- ասաց նա և հավելեց, որ այնտեղ անցել են թեստավորում, որտեղ կնոջ թեստի պատասխանը բացասական է եղել, իսկ իրենը՝ դրական:
Մարտիրոսյանը նշեց, որ Երևանից Մեղրի գնալու ճանապարհին, որտեղ զույգերը կանգնել են, շփում են ունեցել վարչապետի հետ, ինչպես հայտնի է: Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ կորոնավիրուս ունեցող անձը հանրահավաքին է մասնակցել, Մարտիրոսյանը պատասխանեց, որ չի մասնակցել:
comment.count (0)