ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո 22 ԶԼՄ-ի ներկայացվել է նյութեր հեռացնելու պահանջ |armenpress.am|
16:49 - 23 մարտի, 2020

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո 22 ԶԼՄ-ի ներկայացվել է նյութեր հեռացնելու պահանջ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 16-ից արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ ոստիկանությունը 22 ԶԼՄ-ի հորդորել է պաշտոնական տեղեկատվության չհամապատասխանող նյութերը հեռացնել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

«Մինչ այս պահը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են 22 զանգվածային լրատվամիջոցի հետ և հորդորել են, որպեսզի նրանք ՀՀ կառավարության, մասնավորապես, պարետի ցուցումներին հակասող և պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող նյութերը հեռացնեն»,- նշեց Մհրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել