ՀՀ պարետի որոշմամբ՝ հանվել է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվել են անցակետերը
09:26 - 23 ապրիլի, 2020

ՀՀ պարետի որոշմամբ՝ հանվել է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվել են անցակետերը

Պարետի նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:
 
Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:  
 
Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր  սահմանափակումները: Մասնավորապես՝
 
Մշակող արդյունաբերության հատվածում՝

  • Պոլիգրաֆիական գործունեություն

  • Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն

  • Քարի սղոցում, մշակում և հարդարում

  • Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն

  • Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն

  • Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում

  • Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում

Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝

     Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների

     Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր

     Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր

     Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ
 

Տեղեկատվություն, կապ հատվածում՝

    Գրքերի հրատարակություն
    Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում
 

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝

   Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
   Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում
 
Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝

    Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ
 
Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝

  • Արհեստակցական միությունների գործունեություն

  • Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում

  • Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում

  • Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում
  • Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:
     

«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:
 
Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել