Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի քարտուղարի փոխտեղակալին
13:43 - 07 հունիսի, 2019

Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի քարտուղարի փոխտեղակալին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի քարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Դեյվիդ Դե Ֆալկոյին:

Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, տնտեսության զարգացման համար կառավարության որդեգրած առաջնահերթությունները և նորաստեղծ նախարարության տեսլականը` Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ:

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հետագա հնարավորությունները, ՀՀ-ում ԱՄՆ ընկերությունների լավագույն փորձի ընդլայնման հեռանկարները:

Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների համատեքստում Դեյվիդ Դե Ֆալկոն կարևորել է գործընկերային հարաբերությունների հետագա զարգացումը հատկապես մասնավոր ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ որպես պետական մակարդակով համագործակցություն՝ առաջարկել է թիրախավորել ոլորտները` փորձագետների մակարդակով հանդիպումներ կազմակերպելու նպատակով:

Հանդիպման ավարտին նախարարը ներկայացրել է հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) նախապատրաստական աշխատանքները՝ կարևորելով ամերիկյան կողմի մասնակցությունը խոշորագույն այդ միջոցառմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել