«Հաղթանակ» զբոսայգու անտառային հատվածն արդեն անցանելի է
16:23 - 28 մարտի, 2020

«Հաղթանակ» զբոսայգու անտառային հատվածն արդեն անցանելի է

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մոռացության մատնված «Հաղթանակ» զբոսայգու անտառային հատվածն արդեն անցանելի է:

Տասնյակ տարիներ տարածքին մոտենալն անհնար էր: Անհիշելի ժամանակներից այստեղ սանիտարական մաքրում չէր կատարվել: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ստորաբաժանումը նախորդ օրերին բարեկարգման հսկայածավալ աշխատանքներ է կատարել: Դրանք շարունակվելու են՝ զբոսայգու կանաչ հատվածները համաքաղաքացիներին խնամված վերադարձնելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել