Հայաստանի բանկային համակարգը մրցունակ է նաեւ ԵԱՏՄ-ում․ Արմեն Փամբուխչյան  |armenpress.am|
08:18 - 03 ապրիլի, 2019

Հայաստանի բանկային համակարգը մրցունակ է նաեւ ԵԱՏՄ-ում․ Արմեն Փամբուխչյան |armenpress.am|

Արմենպրես: ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագրին՝ ընդգրկվելով ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում։ 

Տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ այս համաձայնագիրն առավելապես համարում է քաղաքական փաստաթուղթ, որով արձանագրվում են Չինաստանի հետ մեր հետագա գործունեության ուղիները՝ բնականաբար իր մեջ ունենալով նաեւ տնտեսական բնույթի բաղադրիչներ։

«Եթե ԵԱՏՄ—Իրան համաձայնագրով մեզ համար բացվում է 70 միլիոնանոց, ապա Չինաստանի մասով՝ արդեն 2 միլիարդանոց շուկան։ Բնականաբար, այդ երկու երկրներից էլ մենք ավելի շատ ներկրում ենք, քան արտահանում՝ ելնելով մեր տնտեսության կառուցվածքից, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով այնպիսի տեղ է գտնվում, որ, որպես ԵԱՏՄ երկիր, Իրանի հետ միակ ցամաքային սահման ունեցողն է, իսկ Չինաստանի դեպքում այդ երկիրը դեպի Եվրոպա արտահանման որոշակի հետաքրքրություններ ունի։ Հայաստանը կարող է հանդիսանալ այն հատման կետը, որի միջոցով Չինաստանից կգործի նախկին Մետաքսի ճանապարհը»,–ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ մի քանի ամիս առաջ Չինաստանից Ռուսաստանով դեպի Մեծ Բրիտանիա՝ Լոնդոն էր ուղեւորվել առաջին գնացքը։

Փամբուխչյանի համար համաձայնագրի կարեւորությունը այն է, որ կարող է նպաստել Չինաստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ օդային կապի հաստատմանը։ Այդ հարցը առավել հրամայական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կարգոները բավականին ծավալուն են եւ կարելի է ապրանք բերել եւ պահեստավորել։ «Հայաստանը շահած պետք է դուրս գա նաեւ բոլոր այն երկրների հետ, որոնք առնչություն ունեն ԵԱՏՄ երկրների հետ, նաեւ տարածաշրջանային երկրներ են»,-ընդգծեց նա։ Տնտեսական համաձայնագրի խորացման մյուս արդյունքն այն կլինի, որ Հայաստան կներկրվի այնպիսի հումք, որը պայմաններ կապահովի այստեղ արտադրանք ստեղծելու համար։

Շարունակությունը կարդացեք Արմենպրես:-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել