Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ |aysor.am|
13:03 - 13 հունիսի, 2019

Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ |aysor.am|

aysor.am: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, տեղեկությունը հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Հանդիպումը, նրա փոխանցմամբ, կայացել է նախկին նախագահի գրասենյակում։

Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում։ Հայտնի է, որ այն տևել է մեկ ժամից ավելի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել