Հայաստանում հաջորդ տարվանից սկսած եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է |aysor.am|
12:23 - 16 դեկտեմբերի, 2019

Հայաստանում հաջորդ տարվանից սկսած եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է |aysor.am|

aysor.am: Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումների շրջանակում հաջորդ տարվանից սկսած եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է։

Պատճառն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի եկամտի հարկման համահարթ համակարգի:

Այսպես՝ 2020-ի հունվարի 1-ից եկամտահարկը կկազմի 23 տոկոս, 2021-ի հունվարի 1-ից՝ 22 տոկոս, 2022-ի հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2023-ի հունվարի 1-ից՝ 20 տոկոս:

Ինչ վերաբերում է սոցիալական վճարի դրույքաչափին, ապա 2020-ի հուլիսի 1-ից այն հաշվարկելու առավելագույն շեմը։

Մասնավորապես, նախատեսվում է սոցիալական վճարի դրույքաչափի վերականգնում 2.5 տոկոսից նախկինում կիրառվող 5 տոկոսի մակարդակում,

2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5 տոկոս,
2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5 տոկոս,
2023-ի հունվարի 1-ից՝ 5 տոկոս:

Այս ոլորտի մյուս լավ նորությունը շահութահարկի նվազեցումն է.

  • այսպես՝ շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցվել է 18 տոկոս,
    ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և օտարերկրյա քաղաքացիների՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը 10 տոկոսից նվազեցվել է 5 տոկոս,
  • միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերը վերացվել են և ներդրվել են միայն հաստատուն դրույքաչափեր։

Բացի այդ, բարձրացվել են էթիլային սպիրտի, օղու (բացա­ռու­թյամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը,

Սահմանվել է, որ ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափերը տարեկան 3 տոկոսով բարձրանալու են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել