«Հայաստանում մասսայաբար խախտվում են աշխատողների իրավունքները՝ ստրկական պայմաններում աշխատեցնում են, արտաժամյա աշխատեցնում են»․ Մարուքյան |tert.am|
15:20 - 01 մայիսի, 2019

«Հայաստանում մասսայաբար խախտվում են աշխատողների իրավունքները՝ ստրկական պայմաններում աշխատեցնում են, արտաժամյա աշխատեցնում են»․ Մարուքյան |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ իրենց քաղաքական թիմը կատարել է նախընտրական խոստումը և կառավարությանն է ներկայացրել աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու նախագիծ, սակայն կառավարությունը մերժել է։

Գորիսում գտնվող Մարուքյանն այսօր Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նկատեց, որ այսօր՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը բազմաթիվ շնորհավորանքներ է տեսնում, տեքստեր, լոզունգներ, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն իրականում շատ խնդիրներ կան:

«Հայաստանում մասսայաբար խախտվում են աշխատողների իրավունքները՝ ստրկական պայմաններում աշխատեցնում են, չեն հրամանագրում, արտաժամյա աշխատեցնում են, ավելին՝ աշխատեցնում են վատ պայմաններում։ Այսօր որևէ մարմին չկա, որը հսկողություն կիրականացնի ու կպաշտպանի աշխատողների շահերը»,- ասաց նա։

Մարուքյանը հիշեցրեց, որ մեր երկրում աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն՝ մարդիկ կան 60-80 հազար դրամ են ստանում, բայց նրանց իրավունքների խախտման դեպքում առաջինը հորդորում են դիմել դատարան:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել