Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել ՌԴ հետ հարաբերություններում շարունակականության ապահովմանը․ Լավրով |aysor.am|
07:42 - 11 նոյեմբերի, 2019

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել ՌԴ հետ հարաբերություններում շարունակականության ապահովմանը․ Լավրով |aysor.am|

aysor.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ողջույններ են փոխանցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

«Նրանք շատ լավ են արտահայտվում պարբերաբար շփումների մասին: Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել մեր հարաբերություններում շարունակականության ապահովմանը, ռազմավարական և դաշնակցային գործընկերության հաստատմանը բոլոր ոլորտներում», - ասել է Լավրովը:

Ըստ նրա, բոլոր ուղղություններով կան շատ սերտ կապեր Հայաստանի և Ռուսաստանի միջև:

«Մենք ուրախ ենք, որ առևտուրը զարգանում է, այն կայուն աճում է: Մենք շնորհավորում ենք նաև Հայաստանին ԵԱՏՄ-ում արդյունավետ նախագահության համար», - ասել է ՌԴ արտգործնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել