Հայոց ցեղասպանության բանաձևը պատմական արդարությանն ուղղված քայլ է. ԱԳ փոխնախարարն՝ ԱՄՆ պաշտոնյային |armenpess.am|
17:11 - 30 հոկտեմբերի, 2019

Հայոց ցեղասպանության բանաձևը պատմական արդարությանն ուղղված քայլ է. ԱԳ փոխնախարարն՝ ԱՄՆ պաշտոնյային |armenpess.am|

armenpress.am: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունմանը` նշելով, որ այն հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ` Հայաստան-ԱՄՆ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել