Հանովեր քաղաքում կանցկացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ Բունդեսթագի բանաձևի կիրարկմանը նվիրված միջոցառում |armenpress.am|
06:45 - 04 հունիսի, 2019

Հանովեր քաղաքում կանցկացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ Բունդեսթագի բանաձևի կիրարկմանը նվիրված միջոցառում |armenpress.am|

armenpress.am։ ԳԴՀ Հաննովեր քաղաքում հունիսի 6-ին տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանությունը. Բունդեսթագի բանաձևի ընդունումից կիրարկում Ստորին Սաքսոնիա երկրամասում» խորագրով միջոցառումը: Համակազմակերպիչներն են Հաննովերի պատմության թանգարանը, Հաննովերի հիշողության մշակույթի կենտրոնը, Գերմանահայկական ընկերակցությունը, Հաննովերի Ադա և Թեոդոր Լեսսինգ ժողովրդական դպրոցը:

Բանաձևում առանձնահատուկ հիշատակվում է, որ թեման պետք է ներառվի 20-րդ դարի էթնիկ հակամարտությունների վերաբերալ դպրոցական դասընթացի ծրագրում:
Համակազմակերպիչները խնդրո առարկայի վերաբերյալ դիմել են Ստորին Սաքսոնիայի խորհրդարանի՝ Լանդթագի բոլոր խմբակցություններին՝ վերջիններիս պաշտոնական կարծիքն իմանալու նպատակով, թե ինչու մինչ օրս բանաձևը չի կիրարկվում այդ երկրամասում: Այսօրինակ հարցերի փաթեթը քննարկվելու է միջոցառման շրջանակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել