Հրապարակվել է Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քարտեզը
19:09 - 27 մարտի, 2020

Հրապարակվել է Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քարտեզը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի  քարտեզն՝ ըստ մարզերի։

Կորոնավիրուսի վարակման ամենից շատ դեպքերը արձանագրվել են Երևանում ՝ 151 դեպք, Կոտայքի  մարզում՝ 57 դեպք և Արարատի մարզում 56 դեպք, այնուհետև հաջորդում են Շիրակի մարզը` 5 դեպք, Արագածոտնի մարզը` 4 դեպք, Լոռու և Սյունիքի մարզերը՝ 2-ական դեպք։

Կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն արձանագրվել Տավուշի, Գեղարքունիքի, և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև Արցախում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել