Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա․Չավուշօղլուն՝ ԵԱՀԿ-ում |ermenihaber.am|
16:33 - 05 դեկտեմբերի, 2019

Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա․Չավուշօղլուն՝ ԵԱՀԿ-ում |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում ելույթ ունենալիս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին հիմնախնդրին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Վրաստանի, Մերձդնեստրի և Ղարաբաղի սառեցված հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքին համապատասխան և տարածքային անվտանգության սկզբունքի հիման վրա:

Նշյալ հակամարտություններից զատ Թուրքիայի արտգործնախարարը խոսել է նաև Ուկրաինայի խնդրի մասին: Չավուշօղլուն շեշտել է, որ իրենք կարևորում են այդ երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել