Մանվել Գրիգորյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է․ պաշտպան |factor.am|
17:14 - 03 փետրվարի, 2020

Մանվել Գրիգորյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է․ պաշտպան |factor.am|

factor.am: «Մանվել Գրիգորյանն այս երկու տարվա ընթացքում դարձավ անդամալույծ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը: Նա պնդեց, թե Հայաստանի բժշկությունն անզոր է կանխելու հիվանդությունների վատթարացումը։ Փաստաբանը հերքեց այն տեղեկատվությունը, որ Մանվել Գրիգորյանը կարճ ժամանակահատվածով տուն է գնացել ու վերադարձել:

«Հերքում եմ նման բան չկա, նա պալատից տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, այս պահին ևս այնտեղ է գտնվում»,- տեղեկացրեց Բաղդասարյանը։

«Մանվել Գրիգորյանի հիվանդությունները վատթարացել են անմարդկային վերաբերմունքի հետևանքով և եթե սրան ականջալուր չլինի բարձր իշխանությունը, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է վերջինիս վրա»,- հավելեց փաստաբանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել