Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու համար գրավ է առաջարկվում 25 միավոր անշարժ գույք |lragir.am|
13:08 - 17 դեկտեմբերի, 2019

Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու համար գրավ է առաջարկվում 25 միավոր անշարժ գույք |lragir.am|

lragir.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր ընթանում է Մանվել Գրիգորյանի մասով անջատված գործի քննությունը: Պաշտպանները դարձյալ միջնորդություն ներկայացրեցին՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Պաշտպանները որպես գրավ առաջարկում են անշարժ գույք: Մասնավորապես, առաջարկում են կալանավորումը փոխարինել արգելանքի տակ չգտնվող 1 միլիարդ 670 միլիոն 950 հազար դրամ շուկայական և 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար դրամ լիկվիդացիոն արժեք ունեցող անշարժ գույքի գրավով: Խոսքն ընդհանուր 25 անշարժ գույքի մասին է:

Պաշտպանները նաև ասացին, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հիվանդանոցում այնքան է վատանում, որ չի կարողանում քայլել: Նիստին Մանվել Գրիգորյանը չի մասնակցում, քանի որ, ըստ պաշտպանների, ի վիճակի չէ:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել