Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց |news.am|
11:57 - 19 նոյեմբերի, 2019

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր՝ նոյեմբերի 19-ին, շարունակվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը մի քանի րոպեով հետաձգվեց, քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին վատացավ։ Ամբաստանյալին շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայացել է անվասայլակով, ուղեկցում են շտապ օգնության աշխատակիցները։ Նիստերի դահլիճում Գրիգորյանին դիմավորեցին ծափահարություններով եւ «առողջություն զորավարին» կոչերով:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը դատարանը մերժել է։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել