Մարզպետը կոպտագույնս խախտում է օրենքը․ Նաիրա Զոհրաբյան [news.am]
13:35 - 09 հունիսի, 2019

Մարզպետը կոպտագույնս խախտում է օրենքը․ Նաիրա Զոհրաբյան [news.am]

news.am:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կոպտագույնս օրենք է խախտում` միջամտելով Աբովյանում քաղաքապետի ընտրություններին: Այս մասին ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով Աբովյանում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ այսօրվա միջադեպին:

Նշենք, որ մարզպետը, որ գտնվում է արձակուրդում, շրջում է ընտրական տեղամասերով, հետեւոմ ընտրությունների ընթացքին, տեղամասերից մեկում էլ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի ձեռքից քաղաքացիների անուներով եւ հեռախոսահամարնեով թուղթ էր հայտնաբերել եւ դիմել էր ոստիանություն: Տվյալ ընտրական տեղամասում դիտորդները դժգոհություն էին հայտնել մարզպետի այս գործողությունից եւ արձանագրել այն:


«Արդեն թեւավոր դարձած հայտնի խոսքով ասեմ` հանգիստ նստեք տեղներդ եւ թույլ տվեք, որ աբովյանցին իր ընտրությունը կատարի: Մարզպետը կոպտագույնս խախտում է օրենքը եւ իր բոլոր բացատրությունները, որ արձակուրդի մեջ է եւ այլն եւ այլն, դա իրեն իրավունք չի տալիս մոտենալ ընտարտեղամասին, ավելին, ինչ-որ բան անել, իրեն իրավուքն վերապահել վստահված անձանց հետ լեզվակռվի մեջ մտնելու, հանձնաժողովի անդամների մեջ լեզվակռվի մեջ մտնելու: Հասկանում եմ մարզպետի շփոթահար վիճակը, բայց նորից եմ կրկնում` հանգիստ նստեք տեղներդ, ասում եք, որ երկրում բան է փոխվել այլեւս, թույլ տվեք, որ տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ, եւ ինչպես մեզանից որեւէ մեկը, որեւէ ԲՀԿ-ական պատգամավոր իրեն թույլ չի տվել խառնվել գործընթացին, էնպես էլ որեւէ պաշտոնյա իրավունք չունի վարչական լծակ կիրառել, շրջել տեղամասերում` մտածելով, որ ինքն էնքան մեծ հեղինակություն ունի, որ իր շրջապտույտը կարող է մթնոլորտ փոխել»,- ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մարզպետը վարչական ռեսուրս է օգտագործում, եւ նրան խորհուրդ տվեց հանգստանալ, խմել հանգստացնող թեյ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել