Այսօր Մարտունու շրջվարչակազմում, ղեկավար Ա. Մելքումյանի կողմից, հրավիրվել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման մարմնի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում ամփոփ տեղեկություններ են ներկայացվել շրջանի համայնքներում նոր կորոնավիրուսի տարածումը կանխող համալիր միջոցառումների, տեղերում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների աշխատանքների ընթացիկ արդյունքների մասին:
Նշվել է, որ շրջանում համապատասխան կառույցներն՝ ըստ ուղղությունների, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ամենօրյա աշխատանքների իրականացումը շարունակում են:
Շրջանի ղեկավարը կրկին շեշտել է, որ կանխարգելիչ միջոցառումներ պետք է կատարվեն բոլոր համայնքներում, առավելագույնս բոլոր միջոցների ներդրմամբ՝ ամենօրյա և մասնագիտական մշտական վերահսկողությամբ: Նշվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակված «Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» ուղեցույցի պահանջներով առաջնորդվելու, ինչպես նաև Ուղեցույցի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի է՛լ ավելի բարձրացման անհրաժեշտությունը:
comment.count (0)