Մեծ Բրիտանիայի թագուհի ելույթ է ունեցել կորոնավիրուսի համավարկի ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին
09:27 - 06 ապրիլի, 2020

Մեծ Բրիտանիայի թագուհի ելույթ է ունեցել կորոնավիրուսի համավարկի ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզսաբեթ Երկրորդը հանդես եկավ հեռուստաելույթով, որը կապված էր կորոնավիրուսի համավարկի ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Իր ելույթում թագուհին երախտագիտության խոսքեր ուղղեց Ազգային առողջապահության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ նշելով․

«Ձեր աշխատած յուրաքանչյուր ժամ մոտեցնում է մեր վերադարձը նորմալ կյանքին»։ 

Թագուհին նաև շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք վիրուսի տարածումը սահմանափակելու նպատակով մնում են տանը․

«Մենք միասին ենք պայքարում հիվանդության դեմ, ու ես երաշխավորում եմ, որ եթե մենք պահպանենք միասնությունը և վճռականությունը, մենք սա կհաղթահարենք։ Ու թեև դեռ շատ բան կա հաղթահարելու, մենք պետք է սփոփվենք, որ լավ օրերը դեռ վերադառնալու են, մենք նորից կլինենք մեր ընկերների հետ, մենք նորից կլինենք մեր ընտանիքների հետ, մենք նորից կհանդիպենք», - ասել է Եղիսաբեթ թագուհին։

Նշենք նաև, որ 1952թ փետրվարի 2-ին գահը ժառանգելուց հետո՝ անցած 68 տարվա ընթացքում, սա թագուհու 5-րդ ուղերձն է, մինչ այդ հա հանդես էր եկել 

• 1991թ․ Իրաքում ցամաքային գործողությունները սկսելիս,
• 1997թ․ արքայադուստր Դիանայի մահվան կապակցությամբ
• 2002թ․ թագուհու մոր՝ Եղիսաբեթի, մահվան կապակցությամբ,
• 2012թ․ Եղիսաբեթի գահակալության ադամանդյա  տարեդարձի կապակցությամբ։

Աղբյուրը՝ cnn.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել