Մեղրին կգազաֆիկացվի, գործընթացը կազմակերպելու համար մրցույթ է հայտարարվել. մարզպետի տեղակալ |armtimes.com|
10:46 - 28 հունվարի, 2020

Մեղրին կգազաֆիկացվի, գործընթացը կազմակերպելու համար մրցույթ է հայտարարվել. մարզպետի տեղակալ |armtimes.com|

armtimes.com։ Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի գազաֆիկացման աշխատանքներն ամենայն հավանականությամբ կսկսվեն ամռանը: Այս մասին ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը: «Կառավարությունը գումարը հատկացրել է, գործընթացը հիմա մրցութային փուլում է: Կլինի մրցույթ, շահող ընկերություն, եւ ամենայն հավանականությամբ 2020 թ.-ին սկսվող ձմռանը մեղրեցիներն իրենց բնակարանները կջեռուցեն բնական գազով»,- ասաց նա:

Ավելի վաղ եռակողմ պայմանագիր էր կնքվել համայնքի, «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու Ագարակի կոմբինատի միջեւ: Ագարակի կոմբինատի ֆինանսավորմամբ իրականացվել էր նախագիծ-նախահաշիվ, որն էլ, ըստ մարզպետի տեղակալի, ուղարկվել էր կառավարություն ու հաստատվել, ինչի հիման վրա համապատասխան հատկացում է արվել. «Կառավարությունը 289 մլն դրամ գումար հատկացրեց: Ամբողջ փաթեթը հիմա կառավարությունում է, մրցութային պրոցեսը 1-2 ամիս է տեւում: Ես կարծում եմ, որ ամենաուշը ամռանն արդեն իսկ աշխատանքները կսկսվեն, որը, ըստ նախագծի, տեւելու է 3-4 ամիս»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել