Միանվագ նպաստ՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին
16:54 - 26 մարտի, 2020

Միանվագ նպաստ՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին

Կառավարությունն այսօրվա՝ մարտի 26-ի նիստում որոշում ընդունեց օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Միջոցառման շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա, և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.

  • երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում,

  • ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել,

  • ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած,

  • միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Որոշումը վերաբերում է նրանց, ովքեր տվյալ ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից և մնացել առանց աշխատանքի։

Աշխատանքից զրկված ծնողի վերջին 3 ամսվա աշխատավարձը չպետք է գերազանցի 500,000 դրամը։ Որոշումը չի վերաբերում պետական ծառայողներին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով 100,000 դրամի սահմաններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել