Մինչև ժամը 16:00-ն քաղաքացիների՝ ձևաթուղթ չունենալու խնդիրը բացատրական աշխատանքով կլուծվի, դրանից հետո կանցնենք օրենքով նախատեսված գործողությունների. փոխոստիկանապետ |tert.am|
15:32 - 25 մարտի, 2020

Մինչև ժամը 16:00-ն քաղաքացիների՝ ձևաթուղթ չունենալու խնդիրը բացատրական աշխատանքով կլուծվի, դրանից հետո կանցնենք օրենքով նախատեսված գործողությունների. փոխոստիկանապետ |tert.am|

tert.am: Մինչև 16:00 հրահանգ է իջեցվել, որպեսզի քաղաքացիների հետ բացատրական աշխատաքներ տանելու միջոցով կարողանանք պրոցեսը կարգավորել, բայց 16:00-ից հետո օրենքով սահմանված կարգով կանցնենք մեր գործողություններին: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Հարցին՝ մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձանցից եղել են այնպիսիք, որոնք խախտել են կանոնները, Մհրյանը պատասխաեց, որ երեկ այդպիսի դեպք չի եղել, բայց դրա նախորդ օրը եղել և կարգավորվել է:

Պարտադիր լրացման ձևաթղթիկներին անդրադառնալով՝ փոխոստիկանապետն ասաց, թե իր կարծիքով՝ դրանց տրամաբանությունն այն է, որ թերթիկը լրացնող քաղաքացին պատասխանատվության զգացողություն ունենա և գիտակցի, որ իր լրացրած տեղեկատվության համար պետք է պատկան մարմնին հաշվետվություն ներկայացնի:

Դիտարկմանը, թե ձևաթղթերը ևս կարող են վարակի տարածման աղբյուր դառնալ, քանի որ դրանք ստուգում են ոստիկանները, իսկ վերջիններս օրական հարյուրավոր քաղաքացիների հետ են շփվում, Մհրյանն արձագանքեց, որ ոստիկանությունը հնարավորության սահմաններում փորձելու է պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները՝ ընդգծելով նաև, թե ոչ ոք վարակից ապահովագրված չէ:

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ՔԿՀ-ներին, ասաց, թե այստեղ վերահսկելի վիճակ է, իսկ դատապարտյալների հանձնուքների արգելքը պայմանավորվածմ է միայն վարակի՝ ՔԿՀ-ներ մուտքը կանխարգելելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել