Միջազգային ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ին՝ Թուրքիայի բանտերում կտտանքներն ուսումնասիրելու համար |armtimes.com|
13:05 - 11 հունիսի, 2019

Միջազգային ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ին՝ Թուրքիայի բանտերում կտտանքներն ուսումնասիրելու համար |armtimes.com|

armtimes.com։ Միջազգային 5 իրավապաշտպան կազմակերպություններ, որոնց թվում Լրագրողների և գրողների հիմնադրամը, Ստոկհոլմի ազատության կենտրոնը, դիմել են ՄԱԿ-ին՝ Թուրքիայի բանտերում կտտանքների հետ կապված դեպքերն ուսումնասիրելու համար:

Այդ խմբերը հայտարարել են, որ Թուրքիան համակարգված ու պարբերաբար խախտում է ՄԱԿ-ի՝ կտտանքներն արգելող հոդվածը: Դիմումի մեջ նշված է, որ Թուրքիայում չկան համապատասխան դատական օրգաններ, որոնք կհետաքննեն կտտանքների դեպքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել