Մոսկվայի համար հասկանալի չԷ Սիրիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անվտանգության գոտու ստեղծումը. Լավրով |armenpress.am|
12:29 - 25 հոկտեմբերի, 2019

Մոսկվայի համար հասկանալի չԷ Սիրիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անվտանգության գոտու ստեղծումը. Լավրով |armenpress.am|

armenpress.am։ Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի նախաձեռնությունն անհասկանալի Է Ռուսաստանին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 25-ին Կիրկենեսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում Է Սիրիայի հյուսիս-արեւելքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ անվտանգության գոտու ստեղծման նախաձեռնությանը, ապա մենք դեռ նույնիսկ պատկերացում չունենք, թե կոնկրետ ինչի մասին Է խոսքը, որովհետեւ այդ նախաձեռնությունն առաջին անգամ առաջ Է քաշել Գերմանիայի պաշտպանության նախարարը, բայց այն իսկույն Էլ քննադատաբար Է ընդունվել գերմանական կառավարության այլ անդամների կողմից»,-ասել Է Լավրովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել