Մոտ օրերս թափուր տեղի համար ԼՀԿ-ն կներկայացնի ԲԴԽ իր թեկնածուին․ Էդմոն Մարուքյան |tert.am|
14:19 - 21 հունիսի, 2019

Մոտ օրերս թափուր տեղի համար ԼՀԿ-ն կներկայացնի ԲԴԽ իր թեկնածուին․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցի քննարկմանը ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ այսօր իրենց կուսակցությունը տարածել է դատավորների վեթինգի իրականացման սկզբունքներ, որի վրա աշխատում էին վերջին երկու շաբաթվա ընթացքում։

Պատգամավորն ասաց, որ իրենք հասկացան, որ ընդհանուր խոսում են վեթինգի սպասվող պրոցեսի մասին և դրա վերաբերյալ պատկերացումները տարբեր են։ «Որոշեցինք միջազգային փորձի ուսումնասիրության, մեր Սահմանադրության չափանիշների, ՄԻԵԴ կոնվենցիայի, նախադեպային իրավունքի, Վենետիկյան հանձնաժողովի մոտեցումների լույսի ներքո մշակել սկզբունքներ, քանի որ, որքան հասկանում եմ, իշխանության կողմից պրոցես կա»,-ասաց նա։

«Իրավունքի գերակայություն և օրինականություն, փոխզիջում, համակարգային մոտեցում բոլոր հարցերում, դատարանների աշխատանքի բնականոն գործընթացի խափանման անթույլատրելիություն, անկախ, արհեստավարժ մարմին պետք է ստեղծվի վեթինգի համար և այն մեծ կոնսենսուսի արդյունքում պետք է ստեղծվի, վեթինգի կամ բողոքարկման հանձնաժողովի բոլոր անդամները պետք է լինել անաչառ, պրոֆեսիոնալ և քաղաքական զսպվածություն ունենան»,-սկզբունքները թվարկեց Մարուքյանը։

Ըստ նրա, այդ մարմնի անդամները պետք է իրապես լավ փորձ ունենան, պրոցեսը զգույշ տանեն, կոնսենսուսով հարցի լուծմանը գնան, որ «ունքը հանելու տեղ աչքը չհանեն»։

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ին՝ Մարուքյանն ասաց, որ կան խոսակցություններ, որ իշխանությունները նախատեսում են ԲԴԽ-ի միջոցով վեթինգ իրականացնել։ «Ես կարծում եմ՝ եթե այստեղ նույնպես նստենք լուրջ քննարկումների, գալու ենք, հանգենք սահմանադրական փոփոխությունների: Դրա համար հաշվի առեք մեր կողմից հրապարկված այս սկզբունքները»,-ասաց նա։

Բացի այդ, Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ մոտ օրերս կներկայացնեն ԲԴԽ-ի իրենց թեկնածուին և հույս հայտնեց, որ դա հաշվի կառնվի մյուս թափուր տեղի համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել