Նախագիծ՝ անհաղթահարելի ուժի (force majeure) ինստիտուտի և դրա կիրառության վերաբերյալ․ Էդմոն Մարուքյան
19:30 - 01 ապրիլի, 2020

Նախագիծ՝ անհաղթահարելի ուժի (force majeure) ինստիտուտի և դրա կիրառության վերաբերյալ․ Էդմոն Մարուքյան

Այսօր շրջանառության մեջ ենք դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով համապարփակ կարգավորումներ ենք առաջարկում անհաղթահարելի ուժի (force majeure) ինստիտուտի և դրա կիրառության վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մեր կողմից մասնավորապես առաջարկվել է՝
- նախատեսել այն չափորոշիչները, որոնց առկայությամբ իրադարձությունը կարող է համարվել անհաղթահարելի ուժ (անկանխատեսելիություն, անհաղթահարելիություն, արտաքին ազդեցություն և այլն),
- նախատեսել այդպիսի ուժի ազդեցությամբ պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման իրավական հետևանքները,
- ինչպես նաև առաջարկվել է վեճի առկայության դեպքում ապացուցման բեռի հստակ բաշխում,
- միաժամանակ, կարգավորումներում առավելագույնս ապահովվել է պայմանագրի ազատության (դիսպոզիտիվության) սկզբունքը։

Նախագծով առաջարկվում է օրենքին տալ հետադարձ ուժ՝ մինչև 2020թ. մարտի 16-ը՝ այն օրը, երբ հայտարարվեց արտակարգ դրություն։

Առաջարկվող նախագիծն ընդունվելու պարագայում կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների կողմից իրենց պայմանագրային պարտավորություններն օբյեկտիվորեն ապահովելու հնարավորությունից զրկված լինելու դեպքում օգտվելու այս իրավական գործիքից՝ իրենց մեղքին անհամաչափ պատասխանատվությունից (տույժեր, տուգանքներ և այլն) ազատվելու համար»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել