Նախատեսվում է Սյունիքում ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն՝ ընդհանուր 75 մլրդ դրամ շրջանառությամբ. Կարեն Վարդանյան |lragir.am|
09:19 - 27 մայիսի, 2019

Նախատեսվում է Սյունիքում ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն՝ ընդհանուր 75 մլրդ դրամ շրջանառությամբ. Կարեն Վարդանյան |lragir.am|

lragir.am։ Կապանում շուրջ 20 դպրոց այսուհետ կունենա Արմաթ լաբորատորիա: Այս մասին հուշագիրն ստորագրվեց այսօր՝ Սյունիքի մարզում անցկացվող «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի ժամանակ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը ներկայացրեց, թե տեխնոլոգիական ինչ զարգացում է սպասվում Սյունիքում առաջիկա վեց տարիներին:

Նրա խոսքով՝ առաջիկա վեց տարիներին Հայաստանում տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման ծրագիր է իրագործվելու: Նախատեսվում է Սյունիքում ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն՝ ընդհանուր 75 մլրդ դրամ շրջանառությամբ:

Ընդհանուր նախատեսվում է պատրաստել մոտ 5000 աշխատուժ: «Եվ վեց տարվա ընթացքում բանակին ապահովում ենք անօդաչու թռչող սարքի 1000 օպերատոր: Երբ մենք ունենք 150 ընկերություն, իրենց պետք է տեղավորենք ռեգիոնալ տեխնոպարկերում»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ նախ Սյունիքի բոլոր դպրոցները պետք է ապահովվեն Արմաթ աշխատանոցներով: Արմաթը դա լաբորատորիա է, որտեղ երեխաներն սկսում են ծրագրավորմամբ զբաղվել: «Այսինքն՝ երեխան 18 տարեկանում արդեն կարող է հանգիստ աշխատել: Մենք շուտով Արմաթին կից ստեղծելու ենք անօդաչու թռչող սարքերի և բիոքիմիական լաբորատորիաներ:

Մեր վերջին փորձն այն է, որ Վանաձորում ստեղծվեց գերմանական ընկերություն, որտեղ մեր Արմաթի 60 սաներ՝ 14-17 տարեկան, կսկսեն աշխատել: Իհարկե, կարճ աշխատանքային ժամերով, կստանան 100 հազար դրամ աշխատավարձ, որը բանաձևի համար համարվում է բարձր աշխատավարձ:

 

Ձեռնարկությունը կսկսի աշխատել սեպտեմբերին: Սխեման հետևյալն է՝ բոլոր տեղերում ներդրեցինք Արմաթ, հաջորդը՝ վեցամսյա մասնագիտական վարժանքներ կանցկացվեն կոնկրետ ձեռնարկությունների համար, այդ վարժանքների հիման վրա Երևանից ընկերություններ են գալիս և իրենց մասնաճյուղն են ստեղծում կամ տեղեկան ընկերություններ են ստեղծվում»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել