Նախարարությունը խնդիր է դրել բարեփոխել սոցիալական աջակցության համակարգը. Զարուհի Բաթոյան |armenpress.am|
07:31 - 20 հունիսի, 2019

Նախարարությունը խնդիր է դրել բարեփոխել սոցիալական աջակցության համակարգը. Զարուհի Բաթոյան |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր առաջ խնդիր է դրել նախ և առաջ հասնել ամենախոցելի խմբերին, ովքեր դուրս են մնացել համակարգից համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի բացակայության պատճառով:

Այս մասին Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանն իր ելույթում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Հակված ենք մշտապես թարմացնել և փոփոխություններ կատարել գործող ծրագրերում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր առջև խնդիր է դրել  բարեփոխել սոցիալական աջակցության համակարգն այնպես, որ բոլոր տեսակի ծառայություները` ֆինանսական և ոչ ֆինանսական, մատուցվեն անհատական կարիքի հիմա վրա` խրախուսելով մարդկանց կարողությունների զարգացումը` աշխատանքի և զբաղվածության հնարավորությունների մեծացման միջոցով»,-ասաց Բաթոյանը:

Նախարարությունը նախատեսում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի և մատչելի` նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը և շփումը պետական մարմինների հետ, եթե դրա անհրաժեշտությունը չկա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գծով փաստացի ծախսը 2018 թվականին կազմել է շուրջ 352 մլրդ դրամ, որից նախարարության միջոցով 10 մլրդ դրամ, իսկ հիմնական մասը` սոցիալական ապահովության ծառայության միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել