Նախորդ տարվա ապրիլի համեմատ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3 սանտիմետրով
16:57 - 22 ապրիլի, 2020

Նախորդ տարվա ապրիլի համեմատ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3 սանտիմետրով

Նախորդ տարվա ապրիլի 21-ի համեմատ, այս տարվա նույն օրվա տվյալներով, Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3 սանտիմետրով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի ապրիլի 21-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա:

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-ց մինչեւ ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 44 միլիոն 563 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել