Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․03․20 (թարմացվող)
23:03 - 27 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․03․20 (թարմացվող)

21:56- Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մեկ օրում նոր ռեկորդ է սահմանել. մահացել է 969 մարդ, 589 մարդ ապաքինվել է, հայտարարել է առողջապահության արտակարգ իրադրության հարցերով հանձնակատար Դոմենիկո Արկուրին, գրում է CNN-ը։ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 86,498 դեպք, որոնցից 9134-ը՝ մահվան ելքով։ |tert.am|


21:30- Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է ավելի քան 1000-ով՝ հասնելով 3629-ի, մահացածների թիվը հասել է 75-ի: Երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն չի բացառել, որ արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտություն կառաջանա, հայտնում է Ռիա Նովոստին։


20:40- Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնել է 165-ի: Մեկ օրում վարակվել է 43 մարդ, ըստ РИА Новости-ի՝ հայտնում է երկրի օպերատիվ շտաբը։ Ավելի վաղ շտաբը հայտնել էր, որ վարակվածներից 15-ն ապաքինվել են, 3 մարդ՝ մահացել։


20:20- Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնել է 165-ի: Մեկ օրում վարակվել է 43 մարդ, ըստ РИА Новости-ի՝ հայտնում է երկրի օպերատիվ շտաբը։ Ավելի վաղ շտաբը հայտնել էր, որ վարակվածներից 15-ն ապաքինվել են, 3 մարդ՝ մահացել։


19:40- Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին նա հայտնել Է Twitter-ի իր էջում` գրելով, որ իր թեստի պատասխանը դրական է, սակայն, բարեբախտաբար, ախտանշանները թույլ են արտահայտված։ Նախարարն ինքնամեկուսացել և աշխատում է տանից։


19:30- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին տեսակապով մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշվել է երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնել։ Որոշումը վերաբերում է անհատական պաշտպանության, ախտահանման միջոցներին, առանձին բժշկական սարքավորումներին և նյութերին:


19:00- Գերմանական Rammstein խմբի մենակատար Թիլ Լինդեմանը կորոնավիրուսի ախտանիշով հոսպիտալացվել է Բեռլինում, գրում է գերմանական Bild պարբերականը։ 57-ամյա երաժիշտը բեռլինյան հիվանդանոցներից մեկի ինտեսիվ թերապիայի բաժնում բուժման կուրս է անցնում։ Մարտի կեսերին Լինդեմանը Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Կրասնոդարում և Եկատերինբուրգում համերգներ է ունեցել։ Ռուսաստանում կայանալիք ևս երեք համերգ չեղարկվել է։ |tert.am|


16:45- Երեկ Սպիտակ տանը կայացած կորոնավիրոսի դեմ պայքարի համար պատասխանատու գերատեսչությունների բրիֆինգի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Abbot Labs ընկերությունը ստեղծել է կորոնավիրուսի թեստ, որը հանարվորություն է տալիս ստանալ պատասխանները 15 րոպեում։ Թեստը երեկ ուղարկվել է ԱՄՆ Սննդի ու դեղորայքի դեպարտամենտ` հաստատման համար։

16։13- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շատ լավ քննարկում է ունեցել։
Մակրոնը նշել է, որ COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարելով, այլ երկրների հետ առաջիկա օրերին կարևոր նոր նախաձեռնությամբ հանդես կգան։ |factor.am|

16։09- Իրանի առողջապահության փոխնախարար Ալիռեզա Ռեիսին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային վարակի նշաններով քաղաքացիների հայտնաբերման նպատակով ավելի քան 50 մլն իրանցի է հետազոտվել։ 
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2378-ի, վերջին 24 ժամում երկրում 144 մահ է գրանցվել։ Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 2926-ով՝ հասնելով 32,332-ի:  |panarmenian.net|

15։35- Ինձ մոտ նկատվեցին կորոնաիվրուսի թեթև ախտանշաններ, այն է՝ ջերմություն ու հազ, ու բժշկի խորհրդով ես թեստավորվերցի, որի պատասխանները դրական էին, այսպիոսով ես աշխատում եմ տնից, ես ինքնամեկուսացված եմ, ինչը ամենաճիշտ բանն է, որ կարելի է անել։ Բայց ի շնորհիվ տեխնելոգիաների ես կապի մեջ եմ իմ թիմի հետ՝ առաջնորդելու կորոնավիրուսի դեմ պայքարը։ [Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն]

12։30- Արգենտինայի կառավարությունը սահմաններն ամբողջությամբ փակելու մասին որոշում է կայացրել՝պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Դա վերաբերում է նաև երկրից դուրս գալուն:  |armenpress.am|

11։08- Մարտի 26-ին Կորոնավիրիուսի համերաշխության ու արձագանքի հիմնադրամը ստացել է  100 միլիոն դոլարի չափով նվիրատվություններ ու փոխանցումներ անհատներից և կազմակերպություններից։ [ԱՀԿ Գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս]

11։01- Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Ղազախստանում, երկրում նոր սահմանափակումներ են մտցվում:
Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու  111 դեպք: |azatutyun.am|

10։25- Թուրքիայում մարտի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 75-ի։ 24 ժամվա ընթացքում իրականացված 7.286 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1.196 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 16 դեպք։[Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան] |ermenihaber.am|

9:08-ԱՄՆ-նկորոնավիրուսով վարակված մարդկանց թվով առաջ է անցել Չինաստանից: Մարտի 26-ին Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 82 հազար 404 դեպք:

Չինաստանում այդ պահի դրությամբ կար 81285 հիվանդ, Իտալիայում 80589, Իսպանիայում 56786, Գերմանիայում շուրջ 44 հազար, Իրանում ավելի քան 29 հազար հիվանդ: |azatutyun.am|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել