armenpress.am: Երեկ Երևանում տեղի է ունեցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ։ ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի մեկնելուց հետո լրագրողների հարցերին պատասխանել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա տեղեկացրել է, որ քննարկվել են կուսակցական հարցեր:

«Մեր կուսակցության աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել, մնացածը հրապարակման ենթակա չէ»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

Ո՞րն է լինելու կառավարության 2020 թվականի գլխավոր անելիքները: Հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2020-ը լինելու է տնտեսական հեղափոխության տարի:

«2019 թվականին ստեղծված ամուր հիմքերի վրա պետք է նոր թափ հաղորդենք տնտեսությանը»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

Լրագրողները խնդրեցին անդրադառնալ մամուլում տեղ գտած՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին վերջին հրապարակումներին, սակայն Սուրեն Պապիկյանը հրաժարվեց մեկնաբանել: