Շատ մեծ վեճ կա. Էդմոն Մարուքյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործի մասին |shantnews.am|

05:37 - 19 օգոստոսի, 2019

shantnews.am: «Ես չեմ լսել, որ Հայաստանի իրավապաշտպան կառույցներն ասեն, թե ՊՊԾ գունդը գրավածները քաղաքական բանտարկյալներ են: Շատ մեծ վեճ կա այդ գործերի հետ կապված: Նրանք ասում են՝ ապստամբություն են արել, դե հիմի զոհեր էլ կարող են լինել, բայց դա որևէ իրավապաշտպան կազմակերպության համար չի եղել ընդունելի և ընկալելի: Էդ գործը ես չեմ դիտարկի էդ տարածքում:

Հիմա էլ գործն ընթացքի մեջ է: Փոխվել են խափանման միջոցները, բայց, կարծեմ, երեկ էլ դատական նիստ կար»,- անդրադառնալով «քաղաքական բանտարկյալներ» ձևակերպմանը և այն պնդմանը, թե ՊՊԾ գունդը գրավածները իրենց համարում են քաղաքական բանտարկյալներ, ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել