tert.am: ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը անդրադարձավ ավիացիայի խնդրին և նշեց, որ եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը խնդիրներ էր հայտնաբերել, և սև ցուցակում հայտնվելու խնդիր կա:

«Ըստ այդմ շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը: Հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել»,-ասաց նա:

Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ մայիսի 12-ին կայանալու է նիստը, որի ընթացքում քննարկվելու է որոշումը:

«Բազմիցս հարցը բարձրաձայնվել է, խոսքը չի գնում վերջին տարիների Քաղավիացիայի գործունեության մասին, այլ գնում է կոմիտեի՝ բազմաթիվ տարիների գործունեության մասին: Եվ, այո, միանշանակ եղել են թերացումներ: Եվ այդ թերացումները վերացնելու ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացվել են շատ կտրուկ գործոողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել: Կոմիտեն իր համապատասխան առարակությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստին: Դրանից հետո վերջնական որոշումը ստանալուց հետո կանենք որոշակի հետևություններ»,-ասաց նա:

 

Շարունակությունը՝ tert.am-ում։