Ոստիկանությունում համապատասխան նյութեր են պատրաստվում. Օսիպյանը՝ Հուրգադա-Երևան չվերթների չեղարկման մասին |shantnews.am|
07:58 - 01 օգոստոսի, 2019

Ոստիկանությունում համապատասխան նյութեր են պատրաստվում. Օսիպյանը՝ Հուրգադա-Երևան չվերթների չեղարկման մասին |shantnews.am|

shantnews.am: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության առնչությամբ: Գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափի խարդախության հատկանիշներով:

Սա այն տուրիստական գործակալությունն է, որի նախաձեռնած` Եգիպտոս-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չէին կայացել, տասնյակ ուղևորներ չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Եգիպտոսից: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացրեց, որ Հուրգադա-Երևան չեղարկված առաջին չվերթի օրը կազմակերպության գրասենյակ են մեկնել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել