Ուժեղացված ծառայությունն այսուհետ մեր առօրյան է լինելու. Օսիպյան |lragir.am|
08:43 - 21 հունիսի, 2019

Ուժեղացված ծառայությունն այսուհետ մեր առօրյան է լինելու. Օսիպյան |lragir.am|

lragir.am:  Ոստիկանությունը ուժեղացված ծառայությունը շարունակելու է, այսօր լրագրողներին ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներին: «Ոչ թե մեր մոտեցումները լինելու են միայն ուժեղացված ծառայությունից ուժեղացված ծառայություն աշխատելը, այլ այսուհետ դա մեր առօրյան է լինելու: Մենք ոչ ենք ասել իրավախախտին, ոչ ենք ասել հանցագործին: Ինչ-որ տեղ կարող ենք հանդուրժող լինել այն քաղաքացիների նկատմամբ, որոնք թույլ են տալիս վարչական իրավախախտումներ, բայց կան այնպիսինները, որ հանդուրժողականությունը զրո է: Եվ մոտեցումը հետևայն է՝ ՀՀ-ում օրենքը բոլորի համար է և հասարակական կարգը որևէ մեկը իրավունք չունի և չի կարող խախտել»,- ասաց Օսիպյանը:

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո, երբ իրենք մի փոքր հանդուրժող եղան, ոմանք դա սխալ հասկացան: Բայց արդեն շուրջ մեկ ամիս է, ըստ Օսիպյանի, երբ ոստիկանությունն այլևս հանդուրժող չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել