Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են Ժիտոմիրի վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը.AnalitikaUA |armenpress.am|
20:36 - 04 ապրիլի, 2020

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են Ժիտոմիրի վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը.AnalitikaUA |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի «Էրեբունի» հայ համայնքը  ֆինանսավորել է COVID-19-ը՝ նոր տիպի կորոնավիրուսն ախտորոշելու նպատակով վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը, որը կգործի Ժիտոմիրի Գերբաչևսկու անվան կլինիկական հիվանդանոցի կազմում: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Բացի այդ, հայերի տարածաշրջանային համայնքը հազարավոր դիմակներ է նվիրել մարզային ուռուցքաբանության կլինիկային և թիվ 2 քաղաքային հիվանդանոցին: Հաստատությունների բժիշկները շնորհակալություն են հայտնել նման օգնության ցուցաբերման համար և նշել, որ այսօր անհատական պաշտպանության միջոցները խիստ անհրաժեշտ են:

Ավելի վաղ Ժիտոմիրի «Էրեբունի» հայ համայնքը օգնություն էր ցուցաբերել նաև Ժիտոմիրի շրջանի այլ քաղաքներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել