Չեմ կարծում, որ այդ հարցն այդքան հրատապ և կարևոր է. Հովհաննես Իգիթյանը՝ Փաշինյան-Պուտին չկայացած հանդիպման մասին |aysor.am|
09:32 - 30 մայիսի, 2019

Չեմ կարծում, որ այդ հարցն այդքան հրատապ և կարևոր է. Հովհաննես Իգիթյանը՝ Փաշինյան-Պուտին չկայացած հանդիպման մասին |aysor.am|

aysor.am: Չգիտեմ՝ հանդիպումը պլանավորված էր, թե չէ, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանիը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում չունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Չեմ կարծում, որ այդ հարցը այդքան հրատապ և կարևոր է, վարչապետը կգա և կպատասխանի», - ասաց Իգիթյանը:

Դիտարկմանը, թե սա առիթ դարձավ շահարկումների, որ Փաշինյանը ԵԱՏՄ-ում ընդունված չէ, Իգիթյանն ասաց.

«Ես չեմ կարծում, որ վարչապետը ընդունված չէ»:

Անդրադառնալով հարցին, որ ՌԴ և ՀՀ ղեկավարների պլանավորված հանդիպման մասին նույնիսկ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն էր հայտարարել դեռևս ապրիլին, Իգիթյանն ասաց.

«Նախկինում նման պրակտիկա չի եղել և բոլոր երկրները, որոնք հարցեր են ունեցել, առանձին-առանձին են հստակեցրել Ռուսաստանի, այսպես ասած, Պուտինի հետ: Հիմա հարցերը բարձրացնում են կազմակերպության մեջ և փորձում են համապատասխան լուծումներով գտնեն այդ հարցի լուծումը»:

Իգիթյանը նաև չհամաձայնեց դիտարկմանը, թե Փաշինյանի և Պուտինի հարաբերություններում լարվածություն կա.

«Տեղեկություններ ունեմ, որ այս լուրը եկել է Հայաստանի մամուլից և ես գիտեմ մոտավորապես՝ ով է անընդհատ այդպիսի լուրեր մամուլին ուղարկում, որովհետև Ղազախստանից այսպիսի լուրեր չունենք: Ես գիտեմ՝ ով է, բայց եկեք անուն-ազգանուն չասեմ: Անընդհատ ուզում են ցույց տալ, որ Հայաստանը նվազ կարգավիճակ ունի ԵԱՏՄ-ում և ՀՀ վարչապետի հանդեպ կա հատուկ վերաբերմունք:

Դա այդպես չէ, ՀՀ լիարժեք անդամ է և Հայաստանի առաջարկությունները ընդունում են և Հայաստանը նաև քննարկում է այլ գործընկրենրի առաջարկությունները: Այսպես է աշխատում և այսպես պետք աշխատի այդ կառույցը, բոլոր երկրները հավասար են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել