pastinfo.am։ Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից՝ նշելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ անասնագոմի առաստաղից կախված վիճակում։Նրան հայտնաբերել է եղբայրը։