Պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները․ Տիգրան Ավինյան
18:34 - 17 մարտի, 2020

Պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները․ Տիգրան Ավինյան

Պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մյուս 15 երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների դեպքում գործելու է 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը»,- գրել է նա:

Ավելի վաղ Ավինյանը գրել էր, որ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել է արգելել 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել