Պետությունը անասնահամաճարակային կայուն իրավիճակի համար իրականացնում է ռազմավարական միջոցառումներ |armenpress.am|
17:27 - 26 մարտի, 2020

Պետությունը անասնահամաճարակային կայուն իրավիճակի համար իրականացնում է ռազմավարական միջոցառումներ |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունը երկրում իրականացնում է ռազմավարական նշանակության միջոցառումներ` կենդանիների շրջանում անասնահամաճարկային կայուն իրավիճակ ապահովելու համար: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը` ներկայացնելով գարնանային աշխատանքները:

«Հայաստանում հակահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման, կենդանիների շրջանում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, նաև բույսերի հիվանդությունների կանխարգելման և վնասատուների դեմ պայքարի համար Էկոնոմիկայի նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվում են ռազմավարական նշանակության մի շարք միջոցառումներ: Դրանցից մեկը գյուղացիական կենդանիների պատվաստման ծրագիրն է: Հիմա մարզերում իրականացվում է պլանային 7  կանխարգելիչ միջոցառում և 4 ախտորոշիչ միջոցառում»,-ասաց Գաբրիելյանն ու հորդորեց ազգաբնակչությանն ու համայնքապետերին օժանդակել անասնաբույժների աշխատանքին:

Անդրադառնալով բուսասանիտարական միջոցառումներին` նա ասաց, որ այս կիսամյակում Հայաստանի ցածրադիր և բարձրադիր գոտիներում նախատեսվում է իրականացնել պտղատու ծառատեսակների, բանջարաբոստանային կուլտուրաների` վնասատուների, մկնանման կրծողների, մորեխների և ցորենի ժանգի մոնիտորինգ: Արդեն իսկ իրականացվել են մկնանման կրծողների մոնիտորինգի աշխատանքները: Արարատի մարզի Արարատի և Արտաշատի և Սյունիքի մարզի Կապանի և Գորիսի տարածաշրջաններում արդեն տրամադրվել են մկնասպան պրեպարատները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել