armenpress.am։ Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ երկխոսությունը ճգնաժամից կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությունները բնավ սպառված չեն: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բուլղարական «Մեժդունարոդնայա ժիզն» հրատարակությունում հրապարակված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այսօր ռուս-նատօյական երկխությունը ձգձգվող ճգնաժամում Է գտնվում Եվրաատլանտիկայում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության կազմավորման ուղղությամբ Մոսկվայի հետ համատեղ աշխատանքին դաշինքի պատրաստ չլինելու պատճառով:

«Դրա փոխարեն վերցվել Է մեր երկրի դիմադարձման, դեպի արեւելք բաժանիչ գծերի առաջշարժման ուղեգիծը,- ուշադրություն Է հրավիրել Ռուսաստանի նախարարը:- Դաշինքի չդադարող ընդլայնումը, դրա ներուժի կուտակումը Ռուսաստանի սահմանների մերձակայքում, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծավալումն՝ այս ամենը հանգեցրել Է վստահության լուրջ ճգնաժամի, ռազմաքաղաքական լարվածության Էսկալացիայի Եվրաատլանտիկայում»:

«Դրա հետ մեկտեղ ռուս-նատօյական երկխոսությունը կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությոնները բնավ սպառված չեն»,- ընդգծել Է Լավրովը:

«Մեր կողմից միշտ պատրաստ ենք միջազգային ահաբեկչության, թմրամաքսանենգության, կիբեռհանցագործության, արդիականության այլ իրական, այլ ոչ թե մտացածին սպառնալիքների հակազդման համատեղ աշխատանքի համար»,- եզրափակել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: