ՌԴ-ն ՀՀ առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է. երկկողմ բավարարված ենք առևտրատնեսական համագործակցությամբ.Սերգեյ Լավրով |aysor.am|
09:53 - 11 նոյեմբերի, 2019

ՌԴ-ն ՀՀ առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է. երկկողմ բավարարված ենք առևտրատնեսական համագործակցությամբ.Սերգեյ Լավրով |aysor.am|

aysor.am: Երկկողմ բավարարված ենք առևտրատնեսական համագործակցությունից, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ՌԴ-ն ՀՀ առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Մենք երկկողմ բավարարված ենք առևտրատնեսական համագործակցությամբ, որի զարգացմանը նպաստում է ԵԱՏՄ անդամ երկիր լինելը:

Նախորդ տարի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 11 տոկոս: Աճի դրական դինամիկան այս տարի ևս շարունակվում է», - ասաց Լավրովը:

Նա նկատեց, որ այսօր հանդիպումների ընթացքում քննարկել են էներեգտիկայի և տրանսպորտի ոլորտում խոշոր ծրագրերի կյանքի կոչման հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել