Սա գուցե արդյունավետ լիներ առաջին հիվանդի դեպքում, հիմա, երբ վարակակիրների թիվն անցնում է 400-ը, արդեն ուշ է. էդմոն Մարուքյանը՝ կառավարության նախագծի մասին |tert.am|
13:38 - 30 մարտի, 2020

Սա գուցե արդյունավետ լիներ առաջին հիվանդի դեպքում, հիմա, երբ վարակակիրների թիվն անցնում է 400-ը, արդեն ուշ է. էդմոն Մարուքյանը՝ կառավարության նախագծի մասին |tert.am|

tert.am: «Ըստ էության, խոսքը բոլոր մեր քաղաքացիների տվյալներին է վերաբերում, թող ոչ մեկը չմտածի, որ իր տվյալներին չի վերաբերում: Ընդ որում, երբ ախտորոշվել է և մեկուսացված է, այդ օրվանից սկսած՝ հսկողության առումով ես խնդիր չեմ տեսնում: Ես խնդիր եմ տեսնում, երբ մարդը չգիտի, որ կարող է հետ գնան և իր բոլոր տվյալները ստուգեն՝ որտեղ է եղել, որտեղ է զանգել, ում հետ է շփվել: Սրանով ռետրոսպեկտիվ բացում ենք էդ պանդորայի արկղը և հետ ենք գնում և իր ամբողջ կոնտակտների շրջանակը ստուգում»,- ասաց պատգամավորը:

Այս մասին ԱԺ-ում համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին նախագծի քննարկմանը այտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը գուցե արդյունավետ լիներ այն ժամանակ, երբ հաստատվեած էր առաջին հիվանդը: «Հիմա, երբ նորից 58 դեպք գրանցվեց և արդեն 400-ն անցել ենք, սա անիմաստ կարգավորում է: Արդեն ուշ է և ուշ բերել այս նախաձեռնությամբ քաղաքացիների իրավունքները սահմանափակել, անընդունելի է»,- ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել