Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան |tert.am|
04:56 - 11 նոյեմբերի, 2019

Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան |tert.am|

tert.am։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ նախարարի այցի օրակարգը սկսվում է հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման այցելությամբ: Միջոցառումն անցկացվելու է Հայաստանի Ազգային պատկերասրահում:

ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Լավրովի այցը Երևան կշարունակվի մինչև նոյեմբերի 11-ը: Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ Մնացականյանի հետ:

Նախատեսվում է երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի քննարկումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության վերաբերյալ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել