Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով |armenpress.am|
09:20 - 13 սեպտեմբերի, 2019

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով |armenpress.am|

armenpress.am։ Չնայած Սեւանա լճից իրականացվող ջրբացթողումներին, լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա: Այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 149 միլիոն 480 հազար խմ ջուր, իսկ լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 139 միլիոն 789 հազար խմ ջուր: «Դրական հաշվեկշիռը պահպանվել է առաջին հերթին խնայողության, ապա նոր մի շարք այլ գործոնների արդյունքում:

Եթե նախորդ տարիների չափ ջրառ իրականացվեր Սեւանից, բնական է, որ մենք կունենայինք բացասական հաշվեկիռ: Իսկ եթե այս ամռանն այդքան տեւական չորություն չլիներ, այս խնայողության պայմաններում մենք երկու սանտիմետր դրական նիշի փոխարեն կունենայինք ավելի բարձր արդյունք»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել