Սյունիքի մարզի բյուջեն 10 տոկոսով ավելացել է. մարզպետ |news.am|
11:23 - 10 հունիսի, 2019

Սյունիքի մարզի բյուջեն 10 տոկոսով ավելացել է. մարզպետ |news.am|

news.am։ Սյունիքի մարզի բյուջեն կազմել է 455 միլիոն դրամ, որը 10.2 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի: Հունիսի 10-ին՝ հայ-իտալական գործարար համաժողովին, այս մասին հայտարարեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Նրա խոքով՝ մարզում աշխատանքներ են տարվում այնպիսի ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, կազմակերպվում են խոշոր միջոցառումներ, որոնցից մեկը՝ «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովը, անցկացվել է Տաթեւում:

Հունան Պողոսյանը հավելեց, որ տնտեսությունում արդյունաբերության մասնաբաժինը կազմում է 66 տոկոս, սպասվող ներդրումների մասնաբաժինը՝ ավելի քան 2 մլրդ դրամ, որոնց մեծ մասն արդեն արվել է:

Մարզպետն ընդգծեց Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ-4 (Սիսիան-Քաջարան մասում) հատվածի շինարարության կարեւորությունը:

«Նոր հատվածում նախատեսված է ճանապարհի 60 կմ շինարարություն, որը նախկինում չի եղել, կկառուցվեն կամուրջներ եւ թունելներ: Այս ամենը մոտ 1 մլրդ դոլար ներդրումներ կպահանջի: Հաշվի առնելով աշխատաքների բարդությունը, նախատեսվում է մասնավոր ներդրողների ներգրավել: Ճանապարհի տվյալ հատվածի առկայությունը կարող է Հայաստանի համար Իրանի եւ Վրաստանի հետ կայուն առեւտրային կապ ապահովել», - հավելեց Պողոսյանը:

Մարզպետը նշեց նաեւ Կապանում օդանավակայանի շահագործման կարեւորությունը եւ ըստ պաշտոնյայի, այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն կատարվում են:
Հունիսի 10-ին Երեւանում անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել