Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի, 2 վարակակիրները բուժվել են. փոխմարզպետ |news.am|
21:57 - 08 ապրիլի, 2020

Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի, 2 վարակակիրները բուժվել են. փոխմարզպետ |news.am|

news.am: Սյունիքի մարզում այս պահին կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի կա, բուժվել է 2 քաղաքացի, ունենք 106 ինքնամեկուսացվածներ։ Այս մասին հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։

«Շուրջ 1 շաբաթ առաջ ունեինք 25 կորոնավիրուսով վարակվածներ, հիմա արդեն ունենք 2 բուժվածներ, նրանք արդեն դուրս են գրվել ԲԿ-ներից»,- ասաց փոխմարզպետը եւ հավելեց, որ 23 վարակվածների առողջական վիճակը լավ է. ծանր հիվանդներ չունեն։

«Իրենցից 4-ը այս պահին գտնվում են Երեւանում, մնանացածը Կապանի եւ Մեղրու բկ-ներում են»,- ասաց Բաբայանը։

Փոխմարզպետը նշեց, որ մարզում վարակման առաջին աղբյուրը եղել է Իտալիայից ժամանած քաղաքացին, որը գնացել է Մեղրի, երկրորդը՝ ՌԴ-ից գնացել է Կապան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել