Ստամբուլի օդանավակայանում միջոցներ են ձեռնարկվում կորոնովիրուսի ներթափանցումը կանխելու համար |ermenihaber.am|
11:27 - 22 հունվարի, 2020

Ստամբուլի օդանավակայանում միջոցներ են ձեռնարկվում կորոնովիրուսի ներթափանցումը կանխելու համար |ermenihaber.am|

ermenihaber.am: Չինաստանում բացահայտված նոր տեսակի վիրուսը` կորոնավիրուսը, կարող է փոխանցվել մարդուց մարդուն: Թուրքիայում այդ վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար Ստամբուլի օդանավակայանի սահմանապահների գլխավոր վարչության ծառայողները սկսել են միջոցներ ձեռնարկել:

Իրավապահները զգուշացրել են Չինաստանից Ստամբուլ թռիչք իրականացնող ավիաընկերություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել վիրուսի տարածումը կանխարգելելու համար:

Թուրքիայի քաղավիացիան էլ հայտնել է, որ Չինաստան-Ստամբուլ չվերթների ժամանակ առայժմ որևէ պատահար չի արձանագրվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել